Gamergate

«Gamergate» (անգլ.՝ Gamergate), սկանդալ անգլիալեզու մամուլում, որը սկսվել է 2014 թվականի օգոստոսին այն բանից հետո, երբ շահերի բախման մեղադրանքներ են հնչել այն կանանց դեմ, որոնք գրում են խաղերի արդյունաբերության մասին։ Հետագայում թեման արագ փոխվեց համակարգչային խաղերում գենդերային կարծրատիպերի հետ կապված խնդիրների քննարկման, իսկ ավելի կոնկրետ՝ միսոգինիայի և սեքսիզմի համակարգչային խաղերի մշակույթում։ Gamergate-ի աջակիցներն ակտիվորեն թիրախավորել են ոլորտում ակտիվ կանանց,մասնավորապես մշակողներ Զոի Քուինն ու ֆեմինիստ քննադատ Անիտա Սարքիսյանը[1][2]։

«Gamergate» անվանումը ստեղծվել է «-gate» սկանդալների այլ անվանումների համեմատությամբ և սկզբում հայտնի դարձավ #GamerGate հեշթեգի տեսքով՝ դերասան Ադամ Բոլդուինի թվիթից հետո[3][4]։

  1. Singal, Jesse (2014 թ․ հոկտեմբերի 20). «Gamergate Should Stop Lying to Itself». New York. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. Mortensen, Torill Elvira; Sihvonen, Tanja (2020), Holt, Thomas J.; Bossler, Adam M. (eds.), «Negative Emotions Set in Motion: The Continued Relevance of #GamerGate», The Palgrave Handbook of International Cybercrime and Cyberdeviance (անգլերեն), Cham: Springer International Publishing, էջեր 1353–1374, doi:10.1007/978-3-319-78440-3_75, ISBN 978-3-319-78440-3, Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 17-ին
  3. «Геймергейт: Что стало причиной крупнейшего скандала в индустрии видеоигр». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «GamerGate: Part I: Sex, Lies, and Gender Games». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.

Developed by StudentB