WWE

WWE
Տեսակռեստլինգ պրոմոշեն, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Ընկերության տեսակԲաց բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է1952
ՀիմնադիրCapitol Wrestling:
Ջես Մաքմահոն
Թութս Մոնդտ
Titan Sports Inc.:
Վինս Մաքմահոն
ՎայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ստեմֆորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենԱրի Էմանուել[1]
Գլխավոր անձինքՎինս Մաքմահոն

(նախագահ, գործադիր տնօրեն, մեծամասնական բաժնետեր (70%))
Ստեֆանի Մաքմահոն (ապրանքանիշային գծով պատասխանատու)
Փոլ Լևեք
(փոխնախագահ, սցենարիստ և այլ պաշտոններ)

Ջորջ Բարիոս
(ֆինանսական և ռազմավարական գծով տնօրեն)
Քևին Դան
(փոխնախագահ, հեռուստատեսության գծով գլխավոր պատասխանատու)
Մայք Լուիսի
(«WWE Studios» կինոստուդիայի տնօրեն)
Միշել Դ. Ուիլսոն
(մարկետինգի և եկամտային կառավարման տնօրեն)
Սպասարկվող տարածքՀամաշխարհային
ԱրդյունաբերությունՍպորտային ժամանց, կինոարդյունաբերություն, երաժշտություն
ԱրտադրանքՀեռուստատեսություն, հրատարակություն, ֆիլմեր, համացանց, մերչենդայզինգ
ԾառայություններԼիցենազավորում
Հասույթ 658,8 միլիոն ԱՄՆ դոլար (2015)[2]
Գործառնական շահույթ 38,8 միլիոն ԱՄՆ դոլար (2015)[2]
Զուտ շահույթ 24,1 միլիոն ԱՄՆ դոլար (2015)[2]
Աշխատողների թիվ800[3]
Ստորաբաժանումներ
Դուստր ընկերություններ
ՍեփականատերՎինս Մաքմահոն[5]
Կայքwwe.com(անգլ.)
ԲորսաNYSEWWE
 World Wrestling Entertainment Վիքիպահեստում

«Դաբլյու-Դաբլյու-ի» (անգլ.՝ «WWE», իրավաբանական անվանում՝ «World Wrestling Entertainment, Inc.»[6][7]), սպորտային ժամանցի ամերիկյան ընկերություն։ Մասնագիտացված է պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) շոուների, ինչպես նաև գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, երաժշտական կատարումների թողարկման, ապրանքանիշերի լիցենզավորման և վաճառքի մեջ։

«WWE» անվանումը կապված է նաև համանուն ռեստլինգային առաջնության (պրոմոշեն) հետ, որը հիմնադրվել էր 1952 թվականին։ 2011 թվականի դրությամբ սպորտային ժամանցի ասպարեզում համարվում է աշխարհի խոշորագույն կազմակերպությունը, որը տարեկան թողարկում է մոտ 320 շոու և հեռարձակվում ավելի քան 150 երկրներում՝ հավաքելով ավելի քան 36 միլիոն հանդիսատես[8]։

«WWE»-ի կողմից թողարկված մարզական իրադարձությունները, ինչպես ցանկացած այլ ռեստլինգային կազմակերպությունների շոուների պարագայում, զերծ են մրցակցային բնույթից և բացառապես կրում են սպորտային ժամանցի նշանակություն։ Շոուների ժամանակ մասնակիցները գործում են ըստ նախապես մշակված սյուժեներիի և հանդես գալիս բեմադրված մարտերում։ Մինչև 1981 թվականը ամերիկյան պրոմոտերների միջև գործել է ջենթլմենական համաձայնություն` հանրությանը ցուցադրվող մարտերի ոչ մրցակցային բնույթը չբացահայտելու համար, սակայն տարաձայնություններից խուսափելու և ընդհանուր մենամարտեր (MMA) սպորտաձևից տարբերակելու համար «WWE»-ն առաջինն է բարձրաձայնում ռեստլինգի բեմադրված լինելու մասին[9]։

Ընկերության նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Վինս Մաքմահոնը։ Մաքմահոնների ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 70%-ը, ինչպես նաև ընտրելու իրավունքի 96%-ը։ «WWE»-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Ստեմֆորտում (Կոնեկտիկուտ նահանգ), ունի նաև ներկայացուցչական գրասենյակներ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Լոնդոնում, Շանհայում, Տոկիոյում, Սինգապուրում և Մումբայում[10][11]։

  1. https://www.sportskeeda.com/wwe/news-vince-mcmahon-s-replacement-revealed
  2. 2,0 2,1 2,2 ««World Wrestling Entertainment, Inc»: տարեկան հաշվետվություն, 2015 (10-K)» (XBRL). ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով. 2016 թ․ փետրվարի 5.
  3. «Նոր տարեկան հաշվետվություն, 2010». «WWE». Վերցված է 2011 թ․ մայիսի 22-ին.
  4. «WWE. ձևաթուղթ 10-K». 2012 թ․ մարտի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  5. «WWE հաշվետվություն, 2012». «WWE». 2012 թ․ մարտի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
  6. «World Wrestling Entertainment, Inc». «Նյու Յորքի ֆոնդային բորսա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7–ին-ին.
  7. «Դաբլյու-Դաբլյու-Ի բաժնետերերի տարեկան հանդիպումը տեղի կունենա 2011 թվականի ապրիլի 29-ին» (PDF). «WWE». 2011 թ․ փետրվարի 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  8. «Ենկերության ընդհանրական վերլուծություն». «WWE». Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  9. Գրաբիանովսկի, Էդ (2006 թ․ հունվարի 13). «Ինչպես է աշխատում պրոֆըմբշամարտը». «Entertainment.howstuffworks.com». Վերցված է 2012 թ․ հունիսի 10-ին.
  10. «Դաբլյու-Դաբլյու-Ի կորպորատիվ` ընկերության ընդհանուր վերլուծություն». 2011 թ․ հունիսի 15.
  11. «Դաբլյու-Դաբլյու-Ի կորպորատիվ - Դաբլյու-Դաբլյու-ԻՆ ՆՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՈւՄ ՄՈՒՄԲԱՅՈւՄ». 2011 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.

Developed by StudentB